PRESS-RELEASES

   



Մամուլի հաղորդագրություն #2, 20.10.2015թ․
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը հիմնեց աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակը։ Հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի … Կարդալ ավելին
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը հիմնեց աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակը։ Հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և համակարգում է աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում, այսպիսով կյանքի կոչելով ՄԱՄ ռազմավարական ծրագրի գաղափարները և իրականացնելով համապատասխան գործառույթները:
Տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև ելույթ ունեցան ՄԱՄ գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, ՄԱՄ ԱԶԳ կենտրոնի տնօրեն Քեվին Գովենդերը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՄԱՄ ռազմավարական ծրագրի համակարգող Ջորջ Մայլին և Հարավարևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Միջոցառմանը ներկա էին տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներ, Հայ-իրանական գիտաժողովի մասնակիցներ, դեսպաններ, մշակութային, գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ։ Հիմնադրվելուն պես Հարավարևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց իր առաջին աշխատաժողով, որին մասնակցեցին և զեկուցումով հանդես եկան ՄԱՄ-ի և ՄԱՄ ԱԶԳ-ի պաշտոնատար անձինք և այլ ՄԱՄ ԱԶԳ կենտրոնների ներկայացուցիչները։
Նաև կազմակերպվեց հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցությունը: Խորհրդակցության շնորհիվ հայ և իրանցի գիտնականները քննարկեցին համատեղ գիտական ծրագրերը և հաստատեցին հայ-իրանական համագործակցությունը:

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
վերադառնալ



Մամուլի հաղորդագրություն #1, 11.10.2015թ․
Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի բացումը Հայաստանում
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը կհիմնի աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակ Հայաստանում։ Հայաստանյան գրասենյակը կգործի ՀՀ ԳԱԱ Բյուրականի … Կարդալ ավելին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը կհիմնի աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակ Հայաստանում։ Հայաստանյան գրասենյակը կգործի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և կհամակարգի աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում։ Տարածաշրջանային կենտրոնի բացումը տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանում հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ելույթ կունենան ՄԱՄ գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, ՄԱՄ ԱԶԳ կենտրոնի տնօրեն Քեվին Գովենդերը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՄԱՄ ռազմավարական ծրագրի համակարգող Ջորջ Մայլին և Հարավարևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
վերադառնալ




















© South West and Central Asia Regional Office of Astronomy for Development (SWCA ROAD) 2015